Անձնական տվյալների մշակման մասին FASTEN ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ծանուցում
- 1. Ի՞նչ է Անձնական տվյալների մշակման մասին ծանուցումը
- 2. Ո՞վ է մշակում անձնական տվյալները
- 3. Ի՞նչ անձնական տվյալներ են մշակվում, ինչպե՞ս և ինչո՞ւ
- 4. Ինչպե՞ս են պաշտպանված Ձեր անձնական տվյալները
- 5. Ո՞ւմ հետ ենք մենք կիսվում Ձեր անձնական տվյալներով
- 6. Ո՞ւմ ենք մենք փոխանցում անձնական տվյալները
- 7. Որքա՞ն ժամանակ կպահվեն Ձեր անձնական տվյալները
- 8. Որո՞նք են Ձեր իրավունքները
- 9. Ինչպե՞ս կապվել մեզ հետ
- 10. Ինչպե՞ս է փոփոխվում այս փաստաթուղթը
Fasten-ը բջջային և վեբ հավելված է (այսուհետ՝ «Հավելված» կամ «Հավելվածներ»), որն ապահովում է Ծառայության հասանելիությունը և Օգտատիրոջը հնարավորություն է տալիս Fasten բջջային հավելվածի և կայքի միջոցով տեղեկություն տեղադրելու ուղևորների և ուղեբեռի փոխադրման կամ ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման ծառայությունների նկատմամբ իր հնարավոր պահանջարկի մասին, ինչպես նաև ծանոթանալու նշված ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների առաջարկների վերաբերյալ տեղեկություններին և որոնել նման առաջարկներ՝ Օգտատիրոջ կողմից սահմանված պարամետրերով (այսուհետ՝ «Ծառայություն»)։
1. Ի՞նչ է Անձնական տվյալների մշակման մասին ծանուցումը
Դուք Ձեր անձնական տվյալները վստահում եք մեզ, և մենք լրջորեն ենք վերաբերվում այդ պատասխանատվությանը։ Մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր անձնական տվյալները և բաց լինել այն հարցում, թե ինչպես ենք մշակում Ձեր մասին տեղեկությունները։
Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցումը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ ենք մենք հավաքում, ինչպես և ինչու ենք դրանք օգտագործում և փոխանցում, ինչպես նաև, թե ինչ իրավունքներ ունեք Դուք՝ որպես անձնական տվյալների սուբյեկտ։
2. Ո՞վ է մշակում անձնական տվյալները
2.1. Կախված Ձեր գտնվելու տարածաշրջանից՝ Ծառայությունը մատուցվում է տարբեր իրավաբանական անձանց կողմից (այսուհետ՝ «Fasten»), որոնք հանդես են գալիս որպես անձնական տվյալների օպերատորներ և սահմանում են անձնական տվյալների մշակման նպատակներն ու միջոցները։
|
Երկիր |
Անվանում |
Հասցե |
|
Ղազախստան |
Y. Taxi Qazaqstan ՍՊԸ |
BIN 160540014930, Ալմաթի քաղաք, Մեդեու շրջան, Նուրսուլթան Նազարբայևի պողոտա, 100/4 շենք, գրասենյակ 105 |
|
Ուզբեկստան |
«YGO UB» ՍՊԸ |
Ուզբեկստանի Հանրապետություն, Թաշքենդ քաղաք, Լոլազոր ՄՍԳ, Ֆիդոկոր փող., 30 |
|
Հայաստան |
«Րայդթեք ԷյԷմ» ՍՊԸ |
Հայաստանի Հանրապետություն, Երևան, Մոսկովյան 35 |
|
Ղրղզստան |
«ՍապարՏեխ ՔեյՋի» ՍՊԸ |
Ղրղզստանի Հանրապետություն, Բիշքեկ, Օկտյաբրի շրջան, Գորկու փողոց 1⁄2, «Տեխնոպարկ» ԱԺՍԿ |
2.2. Մեր հավելվածները որպես մուտքի միասնական գործիք օգտագործում են Yandex ID-ն։ Այս գործիքը տրամադրվում է տարբեր ընկերությունների կողմից՝ կախված Ձեր բջջային օպերատորի երկրից, ինչպես սահմանված է Yandex ID-ի օգտագործման պայմաններում (հասանելի է https://yandex.com/legal/id_termsofuse/en/ հասցեով)։ Իմանալու համար, թե ինչպես են այս ընկերությունները մշակում Ձեր անձնական տվյալները, ծանոթացեք Yandex ID-ի կողմից անձնական տվյալների մշակման մասին ծանուցումներին (հասանելի է https://yandex.com/legal/id_privacy_policy/en/ հասցեով)։
3. Ի՞նչ անձնական տվյալներ են մշակվում, ինչպե՞ս և ինչո՞ւ
3.1. Անձնական տվյալների կատեգորիաները, մշակման նպատակները և մշակման իրավական հիմքերը շարադրված են ստորև աղյուսակում։
|
Անձնական տվյալների կատեգորիաներ |
Նպատակներ |
Իրավական հիմքեր |
|
Անուն կամ կեղծանուն Կոնտակտային հեռախոսահամար |
Ձեր հաշիվը գրանցելու համար Ձեզ որպես օգտատեր նույնականացնելու և մուտք տրամադրելու համար Ձեր պատվերի վերաբերյալ Ձեզ հետ կապվելու համար Ձեր վճարումները մշակելու համար |
Պայմանագիր |
|
Նպատակակետի կամ առաքման հասցեներ |
Ձեզ ցույց տալու ծառայություններ կամ ապրանքներ, որոնք հասանելի են Ձեր տարածաշրջանում պատվիրելու, գնելու և առաքելու համար Ձեր պատվերը ձևակերպելու, մշակելու և կատարելու համար Օգնելու Ձեզ արագ ընտրել հասցեները |
Պայմանագիր |
|
Ձեր նախընտրությունները |
Ձեր պատվերն ըստ Ձեր նախընտրությունների մշակելու և կատարելու համար |
Պայմանագիր |
|
Վարկային կամ դեբետային քարտի տվյալներ Էլեկտրոնային դրամապանակի տվյալներ Բջջային փողի հաշվի վավերապայմաններ Վճարման եղանակ |
Ձեր վճարումները մշակելու համար |
Պայմանագիր |
|
Ձեր պատկերը |
Հաստատել Ձեր ինքնությունը վարորդի համար |
Համաձայնություն |
|
Ձայնագրություն |
Միջադեպի դեպքում Ձեր և վարորդի անվտանգությունը ապահովելու համար |
Անվտանգության ապահովման օրինական շահ |
|
Դեպքի հետաքննությանը նպաստելու և իրավապահ մարմինների ու դատական վարույթի համար ապացույցներ տրամադրելու նպատակով |
Հանրային շահ |
|
|
Ձեզ հաճախորդների աջակցման ծառայություն տրամադրելու համար |
Պայմանագիր |
|
|
Հաճախորդների աջակցման ծառայության որակի վերահսկման համար Վարորդների մատուցած ծառայության որակը վերահսկելու համար |
Մեր ծառայությունների որակը վերահսկելու օրինական շահ |
|
|
Էլեկտրոնային փոստի հասցե |
Ձեզ ծառայության մասին տեղեկություններ ուղարկելու համար Հաճախորդների աջակցման ծառայությունում Ձեր հարցումը ստանալու և մշակելու համար |
Պայմանագիր |
|
Մեր պրոդուկտների և առաջարկների, ինչպես նաև մեր գործընկերների պրոդուկտների և առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու համար Հրավիրելու Ձեզ մասնակցելու մրցույթի, մարկետինգի կամ այլ միջոցառումների |
Համաձայնություն |
|
|
Օգտատերերի կոնտակտներ |
Մեկ այլ անձի համար ոչ կանոնավոր փոխադրման ծառայություն պատվիրելու համար Վստահված անձի հետ Ձեր երթուղով կիսվելու համար |
Համաձայնություն |
|
Ձևերում հավաքված տվյալներ՝ անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, օգտատիրոջ կարծիք, հաղորդագրություն, վարկանիշ կամ կարծիքներ |
Հետադարձ կապ ստանալու համար Մեր ծառայությունները բարելավելու համար |
Կարծիքներ ստանալու և դրանց հիման վրա մեր ծառայությունը բարելավելու օրինական շահ |
|
IP հասցե Սարքի ID Սարքի տեսակ և մոդել Բջջային օպերացիոն համակարգ Բրաուզերի կամ բջջային հավելվածի մասին տեղեկություններ |
Ձեր հաշիվ և մեր ՏՏ համակարգեր անվտանգ մուտք ապահովելու համար |
Մեր համակարգերի և մեր օգտատերերի տվյալների անվտանգությունն ապահովելու օրինական շահ |
|
Խարդախությունները կանխարգելելու համար |
Խարդախությունների կանխարգելման օրինական շահ |
|
|
Տեղադրության մասին տվյալներ |
Վարորդների հասանելիությունը ստուգելու համար Ձեզ վարորդ նշանակելու համար Ձեր տեղադրությունը վարորդին ուղարկելու համար |
Պայմանագիր |
|
Ձեր տեղադրության մասին տվյալները երրորդ կողմերին փոխանցելու համար |
Համաձայնություն |
|
|
Գովազդային նույնացուցիչ |
Թիրախային գովազդի կարգավորում |
Համաձայնություն |
|
Yandex-ի օգտատիրոջ նույնացուցիչ Պատվերների հաճախականություն Պատվերի կատարման վրա ծախսված ժամանակը Ամենից հաճախ պատվիրվող ծառայություններ կամ ապրանքներ Հավելվածներն օգտագործելիս դիտվող էկրաններ Պատվերի միջին արժեք Սարքի լիցքի մակարդակը |
Մեր հավելվածներն ու օգտատիրական ծառայությունը բարելավելու համար Համապատասխան գործառույթների տրամադրում Մեր հավելվածների օգտատիրական ինտերֆեյսը փոփոխելու համար |
Մեր հավելվածները, օգտատերերի փորձառությունը և ծառայությունները բարելավելու օրինական շահ |
|
Մարկետինգային նպատակներով օգտատերերի ակտիվությունը վերլուծելու համար Մեր մարկետինգային և բիզնես ռազմավարության բարելավման համար |
Մարկետինգային հետազոտություններ անցկացնելու օրինական շահ |
|
|
Հրավիրելու Ձեզ մասնակցելու մրցույթի, մարկետինգի կամ այլ միջոցառումների |
Համաձայնություն |
|
|
Ձեր պատվերների մասին տվյալներ՝ պատվերի ամսաթիվը և ժամը, ստացման վայրը, նպատակակետը, երթուղին, գինը, վճարային տվյալները և կոնտակտային տվյալները |
Ձեր պատվերների պատմությունը Ձեզ տրամադրելու համար Կրկնակի պատվերի գործառույթն ակտիվացնելու համար |
Պայմանագիր |
|
Խարդախությունները կանխարգելելու համար |
Խարդախությունների կանխարգելման օրինական շահ |
|
|
Պատվերների մասին տվյալներ և ուղևորությունների պատմություն Կոնտակտային տեղեկություններ Սոցիալական ցանցերի հաշիվ Մեկնաբանություններ, կցված նյութեր և այլ տեղեկություններ, որոնք Դուք տրամադրում եք կամ որոնք պահանջում է հաճախորդների աջակցման ծառայությունը |
Ձեզ հաճախորդների աջակցման ծառայություն տրամադրելու համար |
Պայմանագիր |
|
Զրույցների ձայնագրություն Ձեր հաղորդակցությունները հավելվածներում կամ այլ եղանակներով Այլ տվյալներ, որոնք Դուք տրամադրել եք |
Մեր օրինական իրավունքների և երրորդ կողմերի իրավունքների պաշտպանության համար Վեճերի և դատական հայցերի լուծման համար Մատուցվող ծառայությունների որակի վերահսկման համար |
Մեր իրավունքները պաշտպանելու, վեճերը լուծելու և մեր ծառայությունների որակը վերահսկելու օրինական շահ |
3.2. Նշված անձնական տվյալները պարտադիր են հաշիվ գրանցելու համար․ անուն կամ կեղծանուն, ինչպես նաև հեռախոսահամար։
Նշված անձնական տվյալները պարտադիր են Ձեր հաշվի օգտագործման համար․ նպատակակետի կամ առաքման հասցեներ։ Եթե Դուք որոշեք չտրամադրել այս տեղեկությունը, Դուք չեք կարողանա պատվեր տեղադրել։
3.3. Դուք կարող եք հրաժարվել Ձեր անձնական տվյալների մշակման համաձայնությունից, և դա չի ազդի հավելվածն օգտագործելու հնարավորության վրա։ Դուք կարող եք ցանկացած ժամանակ հետ կանչել Ձեր համաձայնությունը՝ դիմելով մեզ կամ օգտագործելով ավտոմատացված միջոցներ, եթե դրանք հասանելի են հավելվածում։
3.4. Ձայնագրումն ու տեսագրումը ավտոմեքենայում արտակարգ գործառույթ է։ Այն կօգտագործվի միայն սպառնալիքի, կոնֆլիկտի կամ վտանգի բացառիկ դեպքերում, երբ վարորդը ակտիվացնում է կոնֆլիկտի կոճակը՝ Yandex-ի օգտագործման պայմաններին համապատասխան։ Ե՛վ օգտատերը, և՛ վարորդը ծանուցվում են նախքան ձայնագրման կամ տեսագրման սկիզբը՝ վեճերի լուծման և անվտանգության ապահովման նպատակով։
4. Ինչպե՞ս են պաշտպանված Ձեր անձնական տվյալները
4.1. Մենք ներդրել ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպական միջոցներ՝ Ձեր անձնական տվյալները չարտոնված, պատահական կամ ապօրինի ոչնչացումից, կորստից, փոփոխումից, ոչ իրավաչափ օգտագործումից, բացահայտումից կամ հասանելիությունից, ինչպես նաև ցանկացած այլ ապօրինի մշակումից պաշտպանելու համար։
4.2. Անվտանգության այս միջոցները ներդրվել են՝ հաշվի առնելով տեխնիկայի զարգացման արդի մակարդակը, ներդրման ծախսերը, մշակման հետ կապված ռիսկերը և համապատասխան անձնական տվյալների բնույթը։
4.3. Շատ դեպքերում անձնական տվյալները մշակվում են ավտոմատ կերպով՝ առանց մեր աշխատակիցների հասանելիության։ Այնուամենայնիվ, եթե նման հասանելիությունն անհրաժեշտ է, Ձեր անձնական տվյալները կարող են հասանելի լինել միայն այն աշխատակիցներին, որոնց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ է այդ տեղեկության օգտագործումը։ Այդ աշխատակիցները պարտավոր են հետևել անձնական տվյալների մշակման ներքին կանոններին և ընթացակարգերին, ինչպես նաև պահպանել Ձեր անձնական տվյալների պաշտպանության համար նախատեսված տեխնիկական և կազմակերպական անվտանգության միջոցները։
5. Ո՞ւմ հետ ենք մենք կիսվում Ձեր անձնական տվյալներով
5.1. Ձեր անձնական տվյալները փոխանցվում են հավելվածում ծառայությունների մատուցմանը անմիջականորեն մասնակցող կողմերին՝ կախված մատուցվող ծառայություններից․
- մեր գործընկերներին, որոնք զբաղվում են ձեր պատվերի ստացմամբ և մշակմամբ և նույն նպատակով տրամադրում են ծրագրային լուծումներ․
- վճարային ծառայություններ մատուցողներին, էլեկտրոնային դրամապանակների մատակարարներին և բջջային դրամական ծառայություններ մատուցողներին, որոնք ապահովում են էլեկտրոնային գործարքների իրականացումը․
- ապահովագրական ընկերություններին․
- մեր գործընկերներին, որոնք վիրտուալ բանկային քարտեր են թողարկում մեր օգտատերերի համար․
- մեր գործընկերներին, որոնք տրամադրում են իսկորոշման գործիքներ են տրամադրում․
- մեզ հետ փոխկապակցված անձանց և երրորդ կողմերին, որոնք մեզ տրամադրում են սերվերներ, տվյալների պահոցներ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, և
- մեզ հետ փոխկապակցված անձանց և երրորդ կողմերին, որոնք մեզ օգնում են հաճախորդների աջակցման գործում։
Իրավաբանական անձինք, որոնք կարող են ներգրավված լինել անձնական տվյալների մշակման մեջ, թվարկված են հետևյալ էջում՝ https://yandexgo.com/legal/list_of_le_data_processing։ Ոչ բոլոր թվարկված իրավաբանական անձինք են պարտադիր կերպով մասնակցում Ձեր անձնական տվյալների մշակմանը։
5.2. Ձեր անձնական տվյալները փոխանցվում են այն անձանց, որոնք կիրառելի օրենսդրության համաձայն իրավունք ունեն ստանալու ձեր անձնական տվյալները։
- Օրինակ, եթե իրավապահ մարմիններն ունեն Ձեր անձնական տվյալների հասանելիության օրինական իրավունք, կամ ֆինանսական կարգավորող մարմիններն ունեն կասկածելի գործողությունները կամ գործարքները պատշաճ կերպով հետաքննելու իրավասություն՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան։
5.3. Ձեր անձնական տվյալները փոխանցվում են նաև այն կողմերին, որոնք օգնում են մեզ բարելավել մեր հավելվածները։
- Օրինակ՝ մեր ծառայություններից օգտվելիս առաջացած տեխնիկական սխալների վերաբերյալ տվյալները փոխանցվում են մեր այն գործընկերներին, որոնք մասնակցում են մեր հավելվածների մշակմանը։
5.4. Ձեր անձնական տվյալները փոխանցվում են այն կողմերին, որոնք օգնում են մեզ տեղեկացնել Ձեզ պրոդուկտների, ծառայությունների և առաջարկների մասին։
- Օրինակ՝ գովազդային նույնացուցիչները կամ սարքերի նույնացուցիչները կարող են փոխանցվել այն ընկերություններին, որոնք մեզ տրամադրում են գովազդային կամ վերլուծական ծառայություններ։
6. Ո՞ւմ ենք մենք փոխանցում անձնական տվյալները
Կողմերը, որոնց մենք փոխանցում ենք Ձեր անձնական տվյալները, կարող են գտնվել տարբեր երկրներում։
Այս երկրներից որոշները կարող են չապահովել տվյալների կամ տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության այնպիսի բավարար մակարդակ, ինչպիսին ապահովվում է այն երկրում, որտեղ հասանելի է հավելվածը։ Նման դեպքերում մենք հետևում ենք անհրաժեշտ ընթացակարգերին՝ ապահովելու Ձեր իրավունքների պահպանումը և Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը՝ ինչպես փոխանցման ընթացքում, այնպես էլ դրանից հետո։
Դուք կարող եք կապվել մեզ հետ՝ տեղեկություն ստանալու այն երկրների մասին, որոնց կարող են փոխանցվել Ձեր անձնական տվյալները, ինչպես նաև կիրառվող անվտանգության միջոցների մասին։
7. Որքա՞ն ժամանակ կպահվեն Ձեր անձնական տվյալները
7.1. Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները մինչև մշակման նպատակի իրագործումը։
7.2. Պահպանման փաստացի ժամկետը կախված է մշակվող անձնական տվյալներից և այն երկրից, որտեղ տեղի է ունենում մշակումը։
7.3. Մենք կարող ենք շարունակել մշակել Ձեր անձնական տվյալները նույնիսկ այն բանից հետո, երբ Դուք դրանք ջնջեք մեր հավելվածներից, եթե այդպիսի մշակումը պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է մեր իրավունքներն ու շահերը կամ երրորդ անձանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, մասնավորապես՝ դատական վարույթի համատեքստում։
Տվյալների ջնջման հնարավորությունը կարող է սահմանափակվել նաև կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատությանը վերաբերող օրենքներով։
8. Որո՞նք են Ձեր իրավունքները
Անձնական տվյալների մշակումը կարգավորող օրենսդրության համաձայն՝ Դուք ունեք մի շարք իրավունքներ։ Ձեր իրավունքները կախված են այն նպատակից, որի համար մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները, ինչպես նաև կիրառելի օրենսդրությունից։
Դուք միշտ կարող եք ինքնուրույն մուտք գործել ձեր անձնական տվյալներ, ուղղել կամ ջնջել դրանք՝ մեր իսկորոշման գործիքի միջոցով հավելված մուտք գործելուց հետո։
Դուք կարող եք օգտվել հետևյալ իրավունքներից՝ մեր հավելվածների միջոցով կապվելով հաճախորդների աջակցման ծառայության հետ։
8.1. Հասանելիության իրավունք
Ձեզ միշտ հասանելի են Ձեր անձնական տվյալները։ Դուք իրավունք ունեք պահանջելու Ձեր անձնական տեղեկությունների պատճենը։
8.2. Ուղղման իրավունք
Դուք իրավունք ունեք խնդրելու մեզ թարմացնել կամ ուղղել այն տեղեկությունը, որը համարում եք սխալ, ոչ ճշգրիտ կամ հնացած։ Դուք նաև իրավունք ունեք խնդրելու մեզ լրացնել այն տեղեկությունը, որը թերի եք համարում։
8.3. Համաձայնությունը հետ կանչելու իրավունք
Դուք իրավունք ունեք հետ կանչելու Ձեր անձնական տվյալների մշակման համաձայնությունը, եթե այդպիսի մշակումը հիմնված է Ձեր համաձայնության վրա։
8.4. Հեռացման իրավունք
Դուք իրավունք ունեք որոշակի հանգամանքներում խնդրելու մեզ ջնջել Ձեր անձնական տվյալները, օրինակ՝ եթե տվյալներն այլևս անհրաժեշտ չեն մեր նպատակների համար, եթե մենք Ձեր տվյալները մշակում ենք առանց վավեր օրինական հիմքի կամ այլ կերպ ապօրինի, եթե Դուք հետ եք վերցրել Ձեր համաձայնությունը (եթե մշակումը հիմնված էր Ձեր համաձայնության վրա), կամ գործող օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքներում։
8.5. Անձնական տվյալների մշակման սահմանափակման իրավունք
Դուք իրավունք ունեք որոշակի հանգամանքներում սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը։ Օրինակ, եթե ցանկանում եք օգտվել ուղղման իրավունքից, կարող եք պահանջել, որ մենք սահմանափակենք Ձեր տվյալների մշակումը մինչև դրանց ուղղումը։
8.6. Առարկելու իրավունք
Դուք իրավունք ունեք առարկելու Ձեր անձնական տվյալների մշակման դեմ, եթե կարծում եք, որ այդ մշակումը խախտում է Ձեր իրավունքները։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ առարկելու իրավունքը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ մենք Ձեր տվյալները մշակում ենք օրինական կամ հանրային շահերի հիման վրա։
8.7. Բողոք ներկայացնելու իրավունք
Մենք միշտ պատրաստ ենք քննարկելու Ձեր բողոքներն ու առաջարկությունները։ Խնդրում ենք ուղարկել դրանք հաճախորդների աջակցման ծառայությանը։
Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են, իրավունք ունեք բողոք ներկայացնելու վերահսկող մարմին։ Լիազորված վերահսկող մարմինների ցանկը և դրանց կոնտակտային տվյալները հասանելի են հետևյալ հասցեով՝ https://yandex.com/legal/yandexgo_list_of_sa/.
9. Ինչպե՞ս կապվել մեզ հետ
9.1. Եթե Ձեզ օգնություն է պետք, կարող եք կապվել աջակցման ծառայության հետ բջջային հավելվածի միջոցով՝ համակարգ մտնելուց հետո։
9.2. Տվյալների պաշտպանության աշխատակցի (DPO) հետ կարելի է կապ հաստատել data_privacy@yandex-team.com էլեկտրոնային փոստով։
9.3. Խնդրում ենք Ձեր հաղորդագրության մեջ նշել հեռախոսահամարը, որն օգտագործել եք մեր հավելվածում գրանցվելու համար, որպեսզի արագ նույնականացնենք Ձեզ և արդյունավետ կերպով մշակենք Ձեր հարցումը։
10. Ինչպե՞ս է փոփոխվում այս փաստաթուղթը
Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման մեջ էական փոփոխություններ կատարելու դեպքում մենք կարող ենք օգտագործել ցանկացած հասանելի միջոց (push ծանուցում հավելվածում, SMS կամ էլեկտրոնային փոստ)՝ Ձեզ տեղեկացնելու համար։
Հրապարակման ամսաթիվը՝ 29.09.2026